Հոկտեմբերի 21-ին Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի 1 շենքի բակում, անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել:
Պարզվել է, որ կրակոցներ արձակողը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ 41-ամյա Աշոտ Ղադյանը, ով բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն ու ներկայացրել է հանցագործության գործիք հրազենը:
Ա. Ղադյանը ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ներկայացվել է քննչական բաժին:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: