Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. մահացածն ու վիրավորը Մերձավան վարչական ղեկավարի հարազատներն են. shamshyan.com
copy image url

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. մահացածն ու վիրավորը Մերձավան վարչական ղեկավարի հարազատներն են. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 13:35 05-02-2025
Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի՝ ժողովրդին հայտնի «պոչտայի» հարևանությամբ գտնվող հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գնդակի մնացորդներ, թիթեղյա պարսպի, հարևանությամբ գտնվող վարավիրանոցի ապակու և պատի վրա կրակոցի հետքեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում Գրիգոր Օհանյանը մահացել է, իսկ Սերգեյ Նալբանդյանը՝ վիրավորվել:

Այս պահին պարզվում է՝ մահացածը կրակոցի՞, թե սուր, կտրող ծակող առարկայի հարվածից է մահացել, ինչպես նաև՝ վիրավորը ինչ հանգամաբքնեւոմ է վիրավորում ստացել:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի ազգականն է, իսկ վիրավորը՝ ընկերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված