Հեքիաթային անկյուն՝ Լոռու Փամբակ գյուղում
copy image url

Հեքիաթային անկյուն՝ Լոռու Փամբակ գյուղում

Ներքին Մշակույթ 1 տարի առաջ - 22:30 23-10-2023
Լոռու մարզի Փամբակ գյուղում գործում է «Հեքիաթի տուն» անունը կրող թանգարանը։ Այն մի իսկական հեքիաթային աշխարհ է, որտեղ կարելի է ծանոթանալ հայկական ծիսական տիկնիկներին, ավանդույթներին, հայ մարդու կենցաղին։



Թանգարանում 80-ամյա Քնքուշ տատը հյուրերին ներկայացնում է հացի արարման գործընթացը, Ասիլ-Վասիլի մասին ավանդազրույցը, վառարանում տաք հաց է թխում և հյուրասիրում։ Ներկայացվում են նաև հայկական ծիսական տարբեր տիկնիկներ։



Հատկապես երեխաներիհամար թանգարանում գործում է խամաճիկային և ստվերների թատրոն, որտեղ բեմադրվում են հայկական ժողովրդական հեքիաթներ հենց Լոռու բարբառով։ Քնքուշ տատիկն էլ իր հերթին այցելուներին հեքիաթներ է պատմում, օրհնում, մաղթանքներ հղում հենց Լոռվա բարբառով։



Թանգարանը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է նաև էքսկուրսիաներ, ճամբարներ։