Հանրային հեռուստաընկերությունը երեկ
ռեպորտաժ է հրապարկել, որում անդրադարձել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 90 հայցադիմում, որոնց ընդհանուր արժեքը գերանզանցում է 500 միլիարդ դրամը։
Դատարան ներկայացված ամենախոշոր հայցադիմումներից մեկը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքին։ Խոսքը 50 միլիարդ դրամի մասին է։
Ներկայացրած մյուս խոշոր հայցադիմումը ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին է առնչվում։ Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից, նրա կնոջից, զավակներից, հարսներից ու փեսայից պահանջում է 36 միլիարդ դրամ, ինչպես նաև 25 անշարժ գույք։
Դատարան ներկայացված խոշոր հայցերից մեկն էլ վերաբերում է գործարար Սամվել Մայրապետյանին և նրա ընտանիքին։ Խոսքը 17 միլիարդ դրամի մասին է։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանների հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։