86 տարեկանում կյանքից հեռացել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բոբի Չարլտոնը
copy image url

86 տարեկանում կյանքից հեռացել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բոբի Չարլտոնը

Սպորտ 1 տարի առաջ - 19:43 21-10-2023
86 տարեկանում մահացել է Անգլիայի հավաքականի կազմում 1966 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բոբի Չարլտոնը։ Տեղեկությունը հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

««Մանչեսթեր Յունայթեդը» սգում է մեր ակումբի պատմության մեծագույն և ամենասիրված ֆուտբոլիստներից մեկի՝ սըր Բոբի Չարլտոնի մահը: Նա հերոս էր միլիոնավոր մարդկանց համար, ոչ միայն Մանչեսթերում կամ Մեծ Բրիտանիայում, այլ ամբողջ աշխարհում, որտեղ ֆուտբոլ են խաղում», -ասված է ակումբի հայտարարության մեջ:

Բոբի Չարլտոնը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։