Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Դիլիջանի հեղուկ գազի լցակայանի մոտ բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Դավիթ Երիցյանի վարած BMW մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 24-ամյա Ալբերտ Ղազարյանի «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով BMW-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: