Ամենաթողություն Զվարթնոց օդանավակայանում․ ավտոմեքենաների կայանման վճարը 1 գիշերում թանկացել է 25%-ով
copy image url

Ամենաթողություն Զվարթնոց օդանավակայանում․ ավտոմեքենաների կայանման վճարը 1 գիշերում թանկացել է 25%-ով

Ներքին 1 տարի առաջ - 09:00 21-10-2023
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Զվարթնոց միջազգային օդանավականի տարածքում Հայաստանի Հանրապետության օրենքները չեն գործում և տիրում է ամենաթողության մթնոլորտ։

Դեռևս նախորդ տարի Oragir.News-ը տեղեկացրել էր, որ օդանավակայանում տարադրամի փոխարժեքները էականորեն տարբերվում են բանկերում գրանցված արժեքներից։

Օդանավակայանում օգտվում են այն փաստից, որ մարդիկ հաճախ շտապ տարադրամի փոխարկման կարիք են ունենում, իսկ օտարերկրացիները առհասարակ կարող են տեղյակ չլինել ՀՀ բանկերում առկա փոխարժեքներից, ուստի կամայական փոխարժեքներ են սահմանում։

Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ «Զվարթնոց» օդանավակայանում անկանխիկ վճարումներ չեն ընդունվում։

Այսօր արդեն անհիմն կերպով թանկացել է օդանավակայնի տարածքում ավտոմեքենաների կայանման վճարը։ Եթե մինչև այժմ կայանման 15 րոպեից մեկ ժամն արժեր 800 դրամ, ապա մեկ գիշերում արժեքը բարձրացել է շուրջ 25 տոկոսով՝ հասնելով 1000 դրամի, ինչն առաջացրել է բազաթիվ քաղաքացիների դժգոհությունը։

Բնականաբար Հայաստանի իշխանությունները, որոնք սիրում են պարծենալ զբոսաշրջիկների մեծ հոսքով, այս կապակցությամբ որևէ հոդաբաշխ բացատրություն չեն ներկայացնում, չնայած այն բանին, որ օդանավակայնի ծառայություններից նախևառաջ օգտվում են հենց զբոսաշրջիկները և երկրի մասին առաջին կարծիքը ձևավորում են օդանավակայում։

Ինչ վերաբերում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որն ի պաշտոնե պարտավոր է կանխել կամ թույլ չտալ նման երևույթների առկայությունը, հավանաբար չի նկատել, որ օդանավակայանի տարածքում մեքենաների կայանման վարձավճարը 20 տոկոսով թանկացել է, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկեր, որպեսզի վարորդները լրացուցիչ անհարմարությունների չբախվեին, իսկ զբոսաշրջիկները Հայաստանի մասին վատ կարծիք չկազմեին։