Մեծավանի միջնակարգ դպրոցում պահակը սպառնում էր սպանել տնօրենին, գրադարանավարուհուն և մեկ այլ պահակի․ shamshyan.com
copy image url

Մեծավանի միջնակարգ դպրոցում պահակը սպառնում էր սպանել տնօրենին, գրադարանավարուհուն և մեկ այլ պահակի․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:10 19-10-2023
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծավան գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանները նկատել են, որ նույն դպրոցի 65-ամյա պահակ Անդրանիկ Ս.-ն, ձեռքին ունենալով դանակ, ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում հավաքվածների նկատմամբ:

Ոստիկանները մոտենում են նրան, խնդրում և հորդորում որպեսզի դադարեցնի նման վարքագիծ ցուցաբերել և վայր դնի դանակը, բայց դա օգուտ չի տալիս։ Ոստիկանները ձեռնամարտի հնարքներ են կիրառում և փորձում են նրա ձեռքից խլել դանակը, սակայն Անդրանիկ Ս.-ն դանակով հարվածում է քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վալերի Գ.-ի որովայնին, ապա դեպքի վայրից դիմում է փախուստի:

Մի քանի ոստիկաններ հետապնդում են Անդրանիկ Ս.-ին, կարողանում են վնասազերծել և ձեռքից վերցնել հանցագործության գործք դանակը, ապա նրան տեղափոխում են ոստիկանության Տաշիրի բաժին։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ օրը Անդրանիկ Ս.-ն դանակը ձեռքին հենց դեպքի վայրում սպանության սպառնալիքներ է հնչեցրել դպրոցի ներսում գտնվող տնօրեն 39-ամյա Փիրուզա Հ.-ի, դպրոցի գրադարանավարուհի 61-ամյա Արևիկ Ս.-ի և դպրոցի մեկ այլ պահակ 63-ամյա Ժիրայր Դ.-ի հասցեին ու հենց նշված անձինք են, որ օպերլիազորի շնորհիվ փրկվել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում