ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բեռլինում հանդիպել է Բունդեսթագի հանձնաժողովի անդամների հետ
copy image url

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բեռլինում հանդիպել է Բունդեսթագի հանձնաժողովի անդամների հետ

Ներքին 1 տարի առաջ - 19:50 19-10-2023
Բեռլին կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 18-ին հանդիպեցինք Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնաժողովի նախագահ տիկին Ռենատա Ալտի և հանձնաժողովի անդամների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար հայերի՝ Հայաստան տեղափոխվելու ադյունքում ստեղծված հումանիտար խնդիրները: Հանձնաժողովի անդամների խնդրանքով հայկական պատվիրակությունը ներկայացրեց ստեղծված իրավիճակում ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկած քայլերը` բռնի տեղահանվածների կենցաղային, կրթական, բնակարանային պայմանների ապահովման, զբաղվածության ոլորտում իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը»,-գրել է Վարդանյանը:

Ձեզ գուցե հետաքրքրի