Վերջին պատերազմում թուրքերը երեխայի գլուխը կտրել և շան առաջ են գցել. արցախցի

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 19-10-2023
«Ղարաբաղյան շարժումից հետո է սկսվել մեր հանդեպ ճնշումները։ Մեր կողքի գյուղում մարդ էին մորթել, կապել ձիու պոչից ու բրախել գյուղի մեջ։ Կամաց-կամաց լարվածությունը մեծացավ և Շուշիի կողմից սկսեցին կրակելը։ Թուրքը խաբելով եկավ հասավ էս օրվան, հիմա էլ ամբողջ աշխարհին է խաբում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախի Շոշ գյուղից բռնի տեղահանված 83-ամյա Վազգեն Ավանեսյանը։

Արցախցի տղամարդու խոսքով՝ Ալիևը անթույլատրելի զենքեր է օգտագործել Արցախի բնակիչների վրա, ինչպես նաև վայրագություններ կատարել կանանց և մանկահասակա երեխաների նկատմամբ։

«Էս վերջին պատերազմում թուրքերը երեխաների են մորթել, ծերերի... Նույնիսկ երեխայի գլուխ են կտրել, շան առաջ ն գցել, բայց շունը մոտ չի եկել, որովհետև իր տիրոջ երեխեն է եղել։ Թուրքից ամեն այլանդակություն կարելի է սպասել»,- ասում է 83-ամյա Վազգեն Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված