2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ն պարբերաբար պետական դավաճանության մասին հայտարարություններ էր տարածում, անհատների կամ խմբավորումների կալանավորում, սակայն շատ հաճախ այդ անձանց մեղքը չի ապացուցվում և նրանք ազատ են արձակվում։ Այս դեպքում սակայն, ԱԱԾ-ն նույն հնչեղությամբ հայտարարություն չի տարածում, որ սխալվել են, դավաճանություն չի եղել։
Նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարին, երբ ԱԱԾ-ն ձերբակալեց, ապա կալանավորեց մի զինվորականի, որը 4 ամիս անց ազատ արձակվեց, իսկ ավելի ուշ արդարացվեց։
Փաստաբան Արթուր Հարությունյանը
Oragir.News-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց նշված դեպքից․
«2022 թվականի փետրվարի 12-ին է ձերբակալվել իմ պաշտպանյալը՝ պետական դավաճանություն կատարելու կասկածանքով և 72 ժամվա ընթացքում լինելով ձերբակալվածի կարգավիճակով նույն հոդվածով նրան մեղադրանք է առաջադրվել, որ գումարի, վարձատրության դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է տրամադրել օտարերկրյա գործակալ հանդիսացող, ինչ-որ անձնավորության։ Սակայն ի սկզբանե մեր տեսակետը եղել է այն, որ դա մեծ թյուրիմացության արդյունք է և մեր պաշտպանյալը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող հանցանքի հետ, պարզապես կին-տղամարդ շփում է եղել համացանցի միջոցով․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում։