Երևանում տղամարդը ոստիկանններին ասել է, որ որդին թավայով մահափորձ է կատարել իր նկատմամբ․ shamshyan.com
copy image url

Երևանում տղամարդը ոստիկանններին ասել է, որ որդին թավայով մահափորձ է կատարել իր նկատմամբ․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:36 17-10-2023
Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել՝ հոկտեմբերի 8-ին Ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած Երևանի բնակիչ 59-ամյա Սերգեյ Գ.-ի ահազանգի փաստով: Այդ օրը վերջինս ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել է, որ իր 35-ամյա տղան իրենց տանն իր նկատմամբ մահափորձ է իրականացրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:

Տեղում Սերգեյ Գ.-ն ոստիկաններին հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և իր որդու միջև, որի ժամանակ որդին թավայով հարվածել է իր գլխին և ճակատին։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կարճ ժամանակում հայտնաբերել են կասկածյալ Արմեն Գ.-ին, ձերբակալել ու ներկայացրել Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով Սերգեյ Գ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի» ՏՏ բաժնի ադմինիստրատոր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։