Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպում ներկայումս նախատեսված չէ։
Ինչպես նշել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, սպասվում էր, որ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ գագաթնաժողով կարող է կայանալ ռուս և ամերիկացի դիվանագետների բարձր մակարդակի խորհրդակցություններից հետո, սակայն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հրաժարվել է հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյի Լավրովի հետ։