Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել․ փաստաբան․ tert.am
copy image url

Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել․ փաստաբան․ tert.am

Ներքին 1 տարի առաջ - 17:40 16-10-2023
Արցախի Ազգային անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Եթե գործի վարույթը շարունակվեր և դատական քննությունն ընթացք ունենար, գտնում ենք, որ հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը հիմնավոր չեն եղել և Վիտալի Բալասանյանն անկասկած կարդարացվեր Արցախի դատարանների կողմից»,- համոզմունք հայտնեց փաստաբանը։

Հիշեցնենք, հուլիսի 13-ին Արցախի ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել էր Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։

Ամենից շատ դիտված