Հայաստանում հաստատվել է կարմրուկի 460 դեպք
copy image url

Հայաստանում հաստատվել է կարմրուկի 460 դեպք

Ներքին 1 տարի առաջ - 12:10 16-10-2023
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է կարմրուկի 460 դեպք։ Նման տվյալներ է այսօր հրապարակել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ըստ աղբյուրի, այս պահի դրությամբ մեկ քաղաքացի հոսպիտալացված է։ 293 քաղաքացի դուրս է գրվել։

Հիվանդացածների թվում 319-ը երեխաներ են։

Համեմատության համար նշենք, որ հոկտեմբերի 9-ին Հայաստանում լաբորատոր հաստատված 457 դեպք կար։