Մետրոպոլիտենի տեխնիկական վիճակն այնքան էլ լավ չի․ Ավինյանն անձամբ կզբաղվի

Ներքին 1 տարի առաջ - 10:38 16-10-2023
Անցած մեկ շաբաթում Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 563 407 ուղևոր. Գիծ է դուրս բերվել 2758 գնացք: Այս մասին նշվեց այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը նշեց, որ ընկերության տեխնիկական վիճակն այնքան էլ լավ չի. «Սպասում ենք, որ պահեստամասեր ստանանք, որոշ վագոններ պետք է վերանորոգենք: Սպասում ենք, կառավարության կողմից պետք է ֆինանսավորում լինի: Մի անգամ ֆիննախից մերժեցին, հետ եկավ մեզ մոտ, նշեցին, որ հաջորդ տարվա բյուջեում էին նախատեսում այդ գումարները, բայց նորից դիմումը գնացել է ՏԿԵ նախարարություն: Ինձ թվում է, որ պետք է հաստատվի: Մոտ 200 մլն դրամի պահեստամասերի մասին է խոսքը»,-ասաց Սեդրակյանը՝ հավելելով, որ դա իրենց հրատապ է պետք:

Տնօրենի պաշտոնակտարը տեղեկացրեց, որ 4 կմ ռելսերը ճանապարհին է, որը կհասնի մոտ մեկ ամսվա ընթացքում:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ինձ ուղարկեք ձեր գրության համարը, ես կզբաղվեմ անձամբ»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում