Նոր Խարբերդում դիտավորությամբ հրդեհել են ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենա․ shamshyan.com
copy image url

Նոր Խարբերդում դիտավորությամբ հրդեհել են ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենա․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 09:31 16-10-2023
Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Նոր Խարբերդ Ա/Պ 7-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել:

Փրկարարները մարել են հրդեհը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի:

Տեղում ավտոմեքենայի սեփականատեր 42-ամյա Արմեն Գ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ իր ավտոմեքենան ժամը 02:40-ի սահմաններում անհայտ անձը դիտավորությամբ հրդեհել է:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «գույքը ոչնչացնելու կամ վնասելու» հատկանիշներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված