Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 44-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Արտակ Օ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 29-ամյա Հասմիկ Զ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ, 2-ամյա Սոֆի Օ.-ն, 59-ամյա Ժորժիկ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և պարեկները:
Վիրավորներից 2-ին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել պարեկները՝ օգտագործելով իրենց մոտ եղած բժշկական պարագաները, ապա պարեկային ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։