Կեղտաջրերը փողոցով հոսում են․ քարոզարշավին տված խոստումը չկատարեցին

Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:30 14-10-2023
Նոր Նորքի Սաֆարյան փողոցում կույուղին վնասվել է և շուրջ 2 ամիս է կեղտաջրերը փողոցով հոսում է։ Թաղամասի բնակիչներից մեկն Oragir.News-հետ զրույցում բողոքեց, որ թեպետ խնդիր մասին տեղյակ են պահել պատկան կառույցներին, սակայն որևէ մեկը մինչ օրս անգամ չի եկել՝ խնդրին տեղում ծանոթանալու համար։

«Անբողջ օրը ավազ եմ բերում, որ գոնե կույուղաջուրը չգա հայաթիս մեջ, տանս մեջ։ Հետո էլ Առողջապահության նախարարն ասում է՝ մաքրությունը, խոլեռա ա, բա չե՞ս տեսնում ինչ խոլեռա ա կատարվում։ Ես չգիտեմ, թե ոնց եմ լուծելու էս հարցը»,- ասաց բնակիչը։

Քաղաքացին ասաց նաև, որ խնդիր մասին անձամբ է հայտնել Տիգրան Ավինյանին, որն այդ օրերին քարոզարշավ էր իրականացնում և ասում՝ «Ասե՛ք, կանե՛նք»։

«Մեր դիմացի մանկապարտեզում էր դրանց ընտրությունը, ասին՝ կգանք, կսարքենք, ըտենց էլ ոչ մեկ չեկավ, ընտրություններից արդեն մի ամիս անցել ա։ Տանս կողքը խանութս ա, մարդիկ գալիս են, ասում՝ տատի ջան, էս հոտից զզվում ենք, որ բան առնենք, իսկ ես էս առևտրով եմ հարկերս մուծում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում