Կարսի պայմանագրով ռուսները մեր հողերը ծախել են․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:11 13-10-2023
1921 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրվեց հայերի համար տխրահռչակ Կարսի պայմանագիրը: Այն Մոսկվայի մարտի 16-ի «Բարեկամության և եղբայրության» ռուս-թուրքական պայմանագրի հիմնական դրույթների հաստատմանն ուղղված քայլ էր: Դրանով վերջնականապես Թուրքիային են հանձնվել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը։ Հայաստանը կորցրեց իր այն ժամանակվա տարածքի գրեթե կեսը։

Oragir.News-ը քաղաքացիներից հարցրեց՝ ի՞նչ գիտեն այդ պայմանագիր մասին․ «Դա մեր պատմության դաժան էջերից մեկն է եղել։ Հյուս ունենք այն տարածքները որոնք հանձնել և հանձնում ենք մի օր հետ ենք վերադարձնելու»,- ասաց հարցվածներից մեկը։

Մի կին էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ժամանակ գոյություն ունեցող և՛ Ռուսաստանը, և՛ Օսմանյան կայսրությունը միջազգային պետությունների կողմից չընդունված պետություններ էին․ «Այդ պետությունների կողմից կնքված ոչ մի պայմանագիր օրինական և իրական չեն։ Բոլշևիկյան Ռուսաստանը կարողացավ Հայաստանին այնպիսի վնաս տալ, որ կորցրինք Արևմտյան Հայաստանի ահռելի մեծ տարածքները»։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված