Մահճակալ, մանկական հագուստ, սնունդ․ արցախցիների կենցաղային կարիքների բավարարման հոգսն անհատների ուսերին է 
copy image url

Մահճակալ, մանկական հագուստ, սնունդ․ արցախցիների կենցաղային կարիքների բավարարման հոգսն անհատների ուսերին է 

Ներքին 1 տարի առաջ - 17:20 13-10-2023
«Մահճակալ և բացվող բազմոց է պետք, արցախցիների համար է», «Բարև Ձեզ, Արցախից ենք, ունենք մատրասի ու լեժանկայի կարիք», «Մանկական հագուստ է պետք, Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար», «Արցախից ենք, կենցաղային ապրանքներ կառաջարկե՞ք»։ Սոցցանցի տարբեր խմբերում շատ են նման բովանդակությամբ հայտարարությունները։ Տարհանված արցախցիներն ունեն մահճակալների, հագուստի և առաջին անհրաժեշտության պարագանների կարիք։ Արցախցի մեր հայրենակիցների այս կարիքների բավարարման խնդիրն ամբողջությամբ ընկած է անհատների և հասարակական կազմակերպությունների ուսերին, քանի որ չկա պետության կողմից մշակված համակարգ, որը թույլ կտա թեկուզ նվիրատվությամբ հավաքագրված պարագաները հավասարաչափ բաժանել։

Oragir.News-ին հաջողվել է կապ հաստատել «Դավթյան» ուսումնական կենտրոնի հետ, որը «Հանուն սահմանի» ՀԿ-ի հետ համագործակցությամբ զբաղվում է հագուստի, մահճակալների և առաջնային անհրաժեշտության ապրանքների հավաքագրմամբ և բախշմամբ։ Կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց․

«Իվանովոյի հայ համայնքի կողմից մեզ փոխանցված հիգիենային պարագաների փաթեթները բաժանվել են 270 ընտանիքի, ավելի քան 1100 արցախցիներ օգտվել են այդ օգնությունից։ Մեր ընկերների միջոցով ձեռք բերված սնունդն ու հիգիենիայի պարագաները փոխանցվել են շուրջ 30 ընտանիքի։ 40 հավաքածու անկողնային պարագաներ մեր միջնորդությամբ փոխանցվել են արցախցիներին։ Դրանից բացի հավաքագրել և բաժանել ենք նաև օգտագործված իրեր․ մոտ 40 ընտանիքի այս ընթացքում կարողացել ենք տրամադրել, մահճակալներ, տաք վերմակներ, ներքնակներ, բարձեր, կենցաղային իրեր, պահարաններ»։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Հանուն սահմանի» ՀԿ-ն նման գոդծունեությամբ է զբաղվել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում