Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն․ ԱԳՆ
copy image url

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն․ ԱԳՆ

Ներքին 1 տարի առաջ - 16:55 13-10-2023
Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն։

Անի Բադալյանը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցող գործընթացը X սոցիալական ցանցի հարթակում կատարած գրառմամբ համարել է բոլոր նորմերի լիակատար անտեսման ցուցադրում։

«Ապօրինի առևանգմանը, որը միջազգային մարդասիրական օրենքի կոպտագույն խախտում է, այժմ հաջորդում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքը ցուցադրող տեսանյութերի և լուսանկարների հրապարակումը։

Ինչպես պահանջել են բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ և հաստատություններ, Բաքվում դեռևս պատանդ պահվող ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պետք է ազատ արձակվեն»,- գրել է Բադալյանը։

Ամենից շատ դիտված