Լուկաշենկոն պնդում է՝ ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են
copy image url

Լուկաշենկոն պնդում է՝ ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են

Արտաքին 1 տարի առաջ - 13:32 13-10-2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են, մյուսների դեպքում՝ լուծման ուղիներ են ուրվագծվել։

Այս մասին Լուկաշենկոն ասել է Մինսկում ընթացող ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում։

Բելառուսի նախագահը միևնույն ժամանակ չի հստակեցրել, թե հաջողությամբ լուծված ասելով ո՞ր հակամարտությունները նկատի ունի։

Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է այսօր։

Հանդիպմանը մասնակցում են Ղրղըզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի,Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում այդ հավաքի