Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման արարողությունը:
Մինչ արարողության մեկնարկը, Ավինյանը քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ դիմավորել է հյուրերին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Եվ Փաշինյանի հետ միասին էլ մուտք են գործել քաղաքապետարան՝ տալով արարողության մեկնարկը։