Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը Արցախից բռնի տեղահանված գործարարների հետ
copy image url

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը Արցախից բռնի տեղահանված գործարարների հետ

Ներքին 1 տարի առաջ - 18:43 12-10-2023
Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։

Հանդիպումն անցկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։

Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել են հարցեր՝ կապված գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց ծավալած գործունեության վերաբերյալ։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարները առաջարկներ են ներկայացրել ծրագրերի մեջ լրացումներ անելու վերաբերյալ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կազմակերպելու ևս մեկ հանդիպում, որի ընթացքում նախարարությունը կներկայացնի հնչած առաջարկների հիման վրա կատարված փոփոխությունները և ծրագրերից օգտվելու իրենց համար մշակված շահավետ պայմանները:

Ձեզ գուցե հետաքրքրի