Սյունիքում բախվել են Mercedes-ը, «06»-ն ու «05»-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. մահացածը ոստիկան էր․ shamshyan.com
copy image url

Սյունիքում բախվել են Mercedes-ը, «06»-ն ու «05»-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. մահացածը ոստիկան էր․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:14 11-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes, ՎԱԶ-2106 և ՎԱԶ-2105 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սիսիան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայող էր, ով ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան 44-օրյա պատերազմում՝ իր գործընկերների հետ լինելով առաջնագծի ամենաթեժ կետերում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։