Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության եթերում։
Oragir.News-ը քաղաքացիներից հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը նայե՞լ են, թե ոչ։
Քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ չեն նայել վարչապետի հարցազրույցը, քանի որ ցանկություն չունեն նրան լսելու․
«Ես ընդհանրապես չեմ էլ ուզում իրեն նայել։ Այս ի՞նչ վիճակ է մեր ժողովրդի վիճակը, ամո՞թ չէ։ Ինքը չի հասկանո՞ւմ ինչ է անում։ Մենք կռվող ազգ ենք, աշխատեր այնպես անել, որ մենք էլ կռվեինք, այս ի՞նչ վիճակ է։ Ինքը չի հասկանում, թե ինչ է անում»։
Հրացվածների մի մասն էլ ասաց, որ ժամանակ չի ունեցել դիտելու հարցազրույցը։
«Ինչ էլ վարչապետը ասի, ես իր կողմից եմ»,-ասաց մի կին։
Մանրամասները՝ տեսնայութում։