Մինչև Արցախը չվերցնենք, խաղաղության պայմանագրի ստորագրումն անիմաստ է․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 13:55 09-10-2023
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, որը կլեգիտիմացնի Ադրբեջանի վերահսկողությունը Արցախի նկատմամբ։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվելով՝ ըստ իրենց՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվելո՞ւ է, թե՞ ոչ։

«Եթե խաղաղության պայմանագիրը որոշել էին արյան գնով կնքել, կարծում են դա մեզ ոչ մի լավ բան չի տալու, ոչ մի լավ բան։ Թշնամու հետ 30 տարի պայքարի մեջ ենք եղել։ Ի՞նչ խաղաղություն»,- ասաց մի կին։

Մի տղամարդ էլ մեր հարցին պատասխանեց, ասելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելը հիմա Հայաստանին դա ձեռք չի տալիս։

«Մենք մինչև չվերցնենք Արցախը, իմաստ չունի պայմանագիրը ստորագրել։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կա, հնարավոր չէ Արցախը չենք վերցնելու, դեռ հնարավոր է էլի տանք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։