Կրթությունը կորիզն է երկրի. ամփոփվեցին Koreez համադպրոցական մրցույթի արդյունքները

Ներքին 1 տարի առաջ - 21:33 08-10-2023
Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Koreez համադպրոցական մրցույթի արդյունքների ամփոփումը։

Ներկա էին Հայաստանի և Արցախի դպրոցների լավագույն աշակերտները։ 5-12-րդ դասարաններում առանձնացվել էին 1-3-րդ հորիզոնականներն զբաղեցրած աշակերտները։ Koreez-ի թիմը առաջին հորիզոնականն զբաղեցրած աշակերտներին տրամադրեց նոթբուքներ, երկրորդ տեղը զբաղեցրածներին՝ պլանշետներ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածներին՝ հեռախոսներ։

Հատուկ մրցանակներ էին առանձնացվել նաև առաջին տեղը զբաղեցրած աշակերտների դասղեկների և դպրոցների տնօրենների համար։ Միջոցառմանը ելույթ ունեցան Գոռ Սուջյանը, Բրյունետը, Նարեն և այլք։ Սուրեն Ալոյանը խոսեց Koreez-ի գաղափարախոսությունից։

Ամենից շատ դիտված