Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին հայտարարել է, որ դեռևս չի հաջողվել երկրում իրավիճակը լիարժեք վերահսկողության տակ վերցնել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք դեռ շարունակում ենք պայքարել ՝ մաքրելով վերջին տները, բնակավայրերը, համայնքները և բազաները: Ուզում ենք հուսալ, որ շուտով մենք կկարողանանք հայտարարել, որ վերջապես վերականգնել ենք ինքնիշխանությունն ու կարգուկանոնը Իսրայելում։ Բայց դրան դեռ չի հաջողվել հասնել։ Դա կլինի մեր թիվ մեկ առաջնահերթությունը», - ասել է Կոնրիկուսը։