Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է պաղեստինյան «Իսլամական ջիհադի» հրամանատարական կենտրոնին հարվածելու մասին, որը գտնվում է Գազայի կենտրոնում գտնվող Դեյր էլ-Բալահի Ալ-Աքսա նահատակների հիվանդանոցի բակումտեղեկացնում է Times of Israel-ը:
Ըստ ՑԱԽԱԼ-ի հայտարարության՝ հարվածի ժամանակ «Իսլամական ջիհադի» զինյալները գտնվել են հրամանատարական կետում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «երկարատև քննարկումից» հետո հրամանատարական կենտրոնին հարված է հասցվել «ճշգրիտ հաշվարկված կերպով՝ հիվանդանոցի տարածքում քաղաքացիական անձանց վնասը նվազեցնելու համար»:
Միևնույն ժամանակ ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ հարվածի հետևանքով հիվանդանոցը չի տուժել։