Արմենիան է փրկությունը․․․
copy image url

Արմենիան է փրկությունը․․․

Մշակույթ 1 տարի առաջ - 22:22 06-10-2023
Աստվածաշնչում նշվում է, որ դրախտը գտնվել է Հայկական բարձրավանդակում։ Հայտնի է, որ դրախտի 4 գետերից երկուսը Եփրատն ու Տիգրիսն են։

Հայկական լեռնաշխարհի՝ որպես փրկության փարոսի նշանակությունը շեշտվում է նաև ջրհեղեղի մասին պատմող աստվածաշնչյան ավանդազրույցում։ Չէ՞ որ տապանը կանգ առավ հենց Արարատ լեռան վրա՝ մեր պատմական հայրենիքը դարձնելով մարդկության վերածնության խորհրդանիշը։

Հետաքրքրական է, որ այս թեզը շարունակում է իր գոյությունը նաև ժամանակակից գրականության մեջ, ընդ որում՝ արտասահմանյան։



Ամերիկացի գրող Դեն Բրաունը 2013 թ․ հրատարակել է իր ամենանշանավոր գիտաֆանտաստիկ վեպը՝ «Ինֆեռնոն»։ Հրատարակումից հետո շուրջ տասնմեկ շաբաթ գիրքը գրավել է «Նյու Յորք Թայմս» ամսագրի բեսթսելլերների ցանկում առաջին հորիզոնականը։

Գրքում պատմվում է, թե ինչպես է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը փորձում մարդկությանը փրկել վերահաս աղետից՝ համաճարակից, որն ստեղծել էր Բերտրանդ Զոբրիստը՝ փորձելով այդ կերպ լուծել աշխարհի գերբնակեցման խնդիրը։ Լենգդոնին օգնում է բժիշկ Սիրենա Բրուքսը, որը ժամանակին եղել է Զոբրիստի հետևորդը։

Վիրուսի փնտրտուքների բանալին պրոֆեսորին և նրա ուղեկից Սիրենային հասցնում են Ֆլորենցիա՝ Պալլացո Վեկկիո։ Սակայն նրանց հետապնդում էինք ԱՀԿ գործակալները, ուստի վեպի գլխավոր հերոսները անդադար փախուստի և փնտրտուքների մեջ են։

Պալլացո Վեկկիոյում անելանելի դրության մեջ գտնվող Լենգդոնը հանկարծ մտաբերում է մի գաղտնիք․ թանգարանի սրահներից մեկում պահպանվում են հին աշխարհի քարտեզները, իսկ դրանց մեջ առանձնսանում է Արմենիայի քարտեզը։ Այն գաղտնի դուռ է, որն այս պահին դառնում է մարդկությանը փրկել փորձող հերոսների փրկությունը։



«Լենգդոնը հստակ հիշում էր, որ նրան այս սենյակում միայն մի քարտեզ են ցույց տվել՝ Արմենիայի քարտեզը, որը եզակի հատկություն ուներ։

․․․․Լենգդոնը պարզապես մոտեցավ քարտեզին, բռնեց վիթխարի փայտե շրջանակից և քաշեց դեպի իրեն։ Ամբողջ քարտեզը պատի և երեսվածքի մեծ հատվածի հետ առաջ եկավ՝ բացելով գաղտնի միջանցքի մուտքը։

-Հիանալի է,- տպավորված ասաց Սիրենան,- ա՜յ քեզ Արմենիա»։

Ամենից շատ դիտված