Այս տարի աղետալի կորուստներ են սպասվում․ Միակ փրկությունը ազգային իշխանության վերականգնում է. Վարուժան Գեղամյան
copy image url

Այս տարի աղետալի կորուստներ են սպասվում․ Միակ փրկությունը ազգային իշխանության վերականգնում է. Վարուժան Գեղամյան

Ներքին 2 տարի առաջ - 16:43 04-01-2023
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Արցախի ճանապարհը 24 օր է՝ փակ է։

Հասկանո՞ւմ եք՝ 24 օր լիակատար շրջափակում է մեր երկրի մի մասում՝ մեր նման հայերի հանդեպ, որոնք չեն ուզում հանձնվել ու լքել իրենց տները։
Էս աղետալի իրավիճակում կա մի մեղավոր ու մի պատասխանատու՝ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Ուրիշ ոչ մեկը։ Ոչ մեկը։ Ոչ մի պետություն հայերի պաշտպանելու հանձնառության առաջնային մանդատ չունի, բացի ՀՀ դե-ֆակտո իշխանությունից։ Ոչ մեկը, բացի հայտնի անուններից, որոնք ավարտվում են «յան»-ով։

Ու եթե կարծում եք, որ «սա էլ կանցնի, կգնա», ասեմ, որ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը արցախահայության հանդեպ արածն անելու է բոլոր հայերին՝ հերթով ու շատ արագ։ Ու երբ նմանատիպ իրավիճակում հայտնվեն, օրինակ, Վայքի բնակիչները, ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը էլի Թումանյան է մեջբերելու ու մտահոգություն հայտնելու։ Այլ բան չի անելու։

Այս տարի աղետալի կորուստներ են սպասվում։ Միակ փրկությունը ազգային իշխանության վերականգնում է»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի