Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի
copy image url

Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի

Ներքին 1 տարի առաջ - 21:03 06-10-2023
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր, Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող բուժառուների վերաբերյալ տվյալները:

«Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն է շարունակում ստանալ 5 երեխա»,- ասաց Բաղդասարյանը։