Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները զրուցում են բնակչության հետ ու ԵՄ-ին զեկույց ներկայացնում
copy image url

Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները զրուցում են բնակչության հետ ու ԵՄ-ին զեկույց ներկայացնում

Ներքին 1 տարի առաջ - 18:50 05-10-2023
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտորդները զրուցում են տեղի բնակչության հետ՝ ԵՄ-ին զեկուցելու , թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց առօրյա կյանքի վրա:

Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն X-ի իր էջում:

«Մարդկանց անվտանգության պարեկության շրջանակներում ԵՄ առաքելության դիտորդները պարբերաբար զրուցում են տեղի բնակչության հետ, ինչպես օրինակ՝ Նավուր գյուղի հովվի հետ՝ ԵՄ-ին զեկուցելու, թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց առօրյա կյանքի վրա»,-ասված է հայտարարությունում:

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունից հավելել են, որ իրենք նպաստում է հայ-ադրբեջանական սահմանին մոտ ապրող բնակչության անվտանգության ապահովմանը: