Ոնց որ ձեռք առնենք, բաց քվեաթերթիկով քվեարկելը ո՞րն է․ Անի Խաչատրյանը՝ փոխքաղաքապետին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:24 05-10-2023
Հոկտեմբերի 10-ին, ըստ օրենքով սահմանված կարգի, ավագանու կողմից պետք է Երևանի քաղաքապետ ընտրվի։ Առաջին դեպքն է, որ քաղաքապետ չի նշանակվում ուժերից մեկի 50 տոկոսից ավելի ձայն հավաքելու արդյունքում, ուստի ուսումնասիրելով կանոնակարգը, պարզ դարձավ, որ մանրամասն կանոնակարգում, ցավոք, բացակայում է նիստի անցկացվող ձևը։ Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց փոխքաղաքախետ Սուրեն Գրիգորյանը՝ հավելելով, որ կանոնակարգի փոփոխություններ են առաջարկվել, որոնցով թերություններն են շտկվելու։

Ավագանու անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ խնդիրը միայն ԵՐևանում չէ, համատարած բնույթ է կրում, մարդիկ բաց գորւմ էին՝ անուն ազգանունը տակը և հետաքրքրվեց՝ այսինքն օրենքում է չէ՞ խնդիրը։

«Ոնց որ մենք մեզ ձեռք առնենք, բաց քվեաթերթիկով քվեարկելը ո՞րն է, չկա տենց հասկացողություն»,- ասաց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում