Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարկել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից։
Կադրերից երևում է, որ Արայիկ Հարությունյանին տեղափոխել են Բաքու՝ կալանավայր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները առևանգել և կալանավորել են ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։
Լրատվամիջոցներում նաև տեղեկություն էր հրապարակվել, համաձայն որի Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին փաստաբան են տրամադրել:
«Հարությունյանը հարցաքննվել է։ Կարող եմ ասել միայն, որ նրա տված ցուցմունքները կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել», - հայտարարել էր նրա փաստաբան Ալով Սաֆարալիևը։