ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել՝ 100.625 անձ Հայաստանում է. վարչապետի խոսնակ
copy image url

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել՝ 100.625 անձ Հայաստանում է. վարչապետի խոսնակ

Ներքին 1 տարի առաջ - 12:16 04-10-2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել՝ 100.625 անձ Հայաստանում է։ Այս մասին քիչ առաջ «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հաշվառվածների ցուցանիշում փոփոխություն կա և նրանց թիվը այս պահի դրությամբ 95 711 է։ «Այսինքն՝ առավել քան 90 տոկոսը»,-ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և հաշվառված երեխաների թիվը շուրջ 29 000 է։ 0-5 տարեկան հաշվառված երեխաների թիվը կազմում է 7996, 6-19 տարեկան երեխաները՝ այդ թվում նաև դպրոցահասակները, կազմում է 21266։

Ամենից շատ դիտված