Տո՛ ազգակործանն էլ եք, տո՛ կապիտուլյանտն էլ եք, տո հողատուն էլ եք․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
copy image url

Տո՛ ազգակործանն էլ եք, տո՛ կապիտուլյանտն էլ եք, տո հողատուն էլ եք․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:52 03-10-2023
Պարոն Մինասյան, ազգակործան բառն ասելիս խնդրում եմ ձեր երեսի անկյունը ճիշտ ուղղությամբ տարեք։ Կարող ա՞ գիտեք՝ չենք տեսել, չենք հիշում ինչ էյֆորիաի մեջ էիք, էդ ոնց էիք տոնում, նշում, որ Արցախում իշխանազավթում եք իրականացրել։ Չենք հիշո՞ւմ, որ ձեր գործընկերն ասում էր՝ այ էդ իշխանափոխությամբ ԼՂ-ն ի դեմս Ռուսաստանի ունի հզոր դաշնակից, չեք հիշո՞ւմ, որ ասում էիք այսուհետ իշխանությունը ԼՂ-ում հայրենասերներինն է։ Ո՞ր հայրենասերներինը, որ ԼՂ Հանրապետության լուծարման հրամանագիրն են ստորագրո՞ւմ, էդ հայրենասերներինը՞։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլյացիա կա, դա ձեր կուսակցության վրա ա, ձեր խմբակի վրա ա, պարոն Մինասյան։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա ասելով ման էիք գալիս, գոռգոռում էիք պատերի տակ, գնացիք աշխարհի ամենաուղիղ կապիտուլյացիանստորագրեցիք, ձեր քաղաքական խմբակը ստորագրեց։ Եվ ձեզ թվում ա պետք ա գաք էստեղ, ինչ-որ մեկին ասեք՝ դուք ազգակործան ե՞ք։ Տո՛ ազգակործանն էլ եք, տո՛ կապիտուլյանտն էլ եք, տո հողատուն էլ եք»,- ասաց Ալեքսանյանը, ում ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ընդդիմադիր պատգամավորները սկսեցին տեղից արձագաննքել, իսկ ԱԺ նախագահը հորդորեց հանգստանալ և լռություն պահել։

Մանրամասները՝ տեսանյութում։