Արագածոտնում գողացել են քաղաքացու 2 ձիերը. shamshyan.com
copy image url

Արագածոտնում գողացել են քաղաքացու 2 ձիերը. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:01 03-10-2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել՝ այս տարվա հունիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժին դիմած՝ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 33-ամյա Հ. Շ.-ի հաղորդման փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 31-ի՝ ժամը 23:00-ից մինչև հունիսի 1-ի՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, «Տառերի պուրակ»-ից դեպի Բյուրական գյուղ տանող ճանապարհի հարակից արոտավայրից գողացել են իրեն պատկանող 2 ձիերը:

Ձևակերպված փաստաթղթերը ոստիկանության Աշտարակի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, սակայն մինչև օրս, չգիտես ինչու, սայլը տեղից չի շարժվում, այն դեպքում, երբ տուժողը թե՛ Աշտարակի ոստիկաններին, թե՛ Արագածոտնի մարզի քննչական վարչությանը տեղեկացրել է ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, անգամ ներկայացրել լուսանկարներ, որ գողությունը կատարել է Սուրեն Բ.-ն:

Ոստիկանությունն ու քննիչները բավարարվել են նյութեր կազմելով, իսկ տուժածը՝ տևական ժամանակ է՝ դիմում է ոստիկանություն, որպեսզի իմանա հանցագործության բացահայտման արդյունքների մասին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում ։