Պատմաբան Վահե Անթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դպրոցներում չկան դասագրքեր, բայց նույն այդ դասագրքերն առկա են գրախանութներում։
Oragir.News-ը ԿԳՄՍ նախարարությունից փորձեց պարզել, թե ո՞րն է խնդիրը, պատասխանեցին, որ դասագրքերն արդեն հիմնականում կան դպրոցներում, իսկ գրախանութներում միշտ, բոլոր ժամանակներում դասագրքեր վաճառվել են, և որ գրախանութի գործունեության հսկողությունը նախարարության գործառույթների տիրույթում չէ:
Զրուցեցինք նաև մի քանի հրատարակչությունների հետ։ Պարզ դարձավ, որ նախարարությունը պատվիրում է դասագիրք, հրատարակչությունները այսպես ասած, դասագրքի նյութն են կազմում, որն անցնում է կամ ոչ։ Տպագրության մրցույթը կազմակերպվում է առանձին։ Դասագիրքը, որը նախարարությունը պատվիրել է դպրոցներին բաժանելու համար, այն ստեղծող հրատարակչությունը կամ անհատների խումբն իրավունք ունի կոմերցիոն նպատակով տպել, վաճառել։ Մեկը մյուսի հետ կապ չունի։