Oragir.News-ը ենթարկվում է հարձակումների․ Youtube և Instagram սոցցանցերի էջերն արգելափակված են
copy image url

Oragir.News-ը ենթարկվում է հարձակումների․ Youtube և Instagram սոցցանցերի էջերն արգելափակված են

Ներքին 1 տարի առաջ - 12:45 02-10-2023
Oragir.News-ի սոցիալական հարթակները մեր լրատվամիջոցի ստեղծման օրվանից ենթարկվել են հարձակումների։ Իրականում դա մենք հասկանում ենք որպես լավ աշխատանքի գնահատական, որովհետև միայն անաչառ և սուր դիտարկումներն են, որ տարբեր շերտերի մոտ առաջացնում են մեզ «ռեփորթ» անելու ցանկություն։

Այս պահին արգելափակված է Oragir.News-ի ինստագրամյան էջը՝ «Մենք ենք մեր սարերը» արձանի նմանողությամբ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի դիմանկարները պատկերող ցծաղրանկարի համար։

Երեկվանից արգելափակվել է նաև Oragir.News-ի յութուբյան էջը, պատճառը 12-ամյա տղայի մասին տեսանյութն է, որը, մեքենան վարելով, իր ընտանիքը Արցախից հասցրել է Հայաստան։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ․ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ֆեյսբուքյան արգելքի և Հայաստանի կառավարության թողտվության մասին նյութերը ֆեյսբուքյան էջում կիսվելու համար «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ուղղակի ջնջեց Oragir.News-ի ֆեյսբուքյան էջը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ