ԱԺ հանձնաժողովը քննարկում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը․ ՈւՂԻՂ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:10 28-09-2023
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, քննում է Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը՝ Հռոմի ստատուտը:

Համաձայնագրի վավերացումը նախատեսում է պարզ ընթացակարգ, ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է. նախ՝ գլխադասային հանձնաժողովում կքննարկվի, այս դեպքում՝ Պետաիրավական, այնուհետեւ՝ դրական եզրակացություն ստանալուց հետո, հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում այն արդեն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

ԱԺ-ում Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ամենից շատ դիտված