Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս․ Նուբար Աֆեյան
copy image url

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս․ Նուբար Աֆեյան

Ներքին 1 տարի առաջ - 19:58 27-09-2023
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար Նուբար Աֆեյանը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի գերեվարմանը: X-ի իր միկրոբլոգում նա գրել է.

«Հաղորդումը, որ իմ երկարամյա գործընկերն ու ընկերը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և կալանավորվել է ադրբեջանական զինուժի կողմից իր հայրենիքը՝ Արցախը լքելու փորձի ժամանակ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս»: