Կենտրոնում բուժում Է ստանում պայթյունից տուժած 86 մարդ, 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:07 27-09-2023
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ին ուժեղ պայթյունից տուժածները տեղափոխվել են Հայաստան։

Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 86 անձ Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում է ստանում, նրանցից ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

«Բուժառուների ինքնությունը հայտնի է։ Մեծ մասը գտնվում է ծանր վիճակում, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են։ Նրանք ապահովված են իրենց այս պահին անհրաժեշտ հատուկ սնունդով, և հագուստով, որը թույլ է տալիս անհրաժեշտ վիրակապությունները ճիշտ կատարել»։

Նա հավելեց, որ Արցախում կատարված հին վիրակապերն այսօր ամբողջությամբ հանվել են և փոխվել նորով։

«Հիվանդների մաշկը մշակվում է, հեռացվում են մեռուկացած հյուսվածքները և նոր վիրակապումներ են իրականացվում։ Այրվածքները հիմնականում երկու տեսակի են՝ մեկը մեծ մակերեսով, իսկ մյուսը, երբ այրվածքը փոքր է, բայց ախտահարումը՝ խորը։ Գրեթե բոլորը դեմքի շրջանում այրվածքներ ունեն, մի մասի մոտ առկա են նաև վերջույթների, գրեթե բոլորի մոտ՝ ձեռքերի»։

Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքն այս պահին ծայրահեղ ծանրաբեռնված է, սակայն մասնագիտական ռեսուրսը բավարարում է․ կենտրոնին միացել են կամավոր բժիշկներ, որոնք օգնում են միջին բուժանձնակազմի, բուժքույրական և սանիտարական աշխատանքներին։

«Արտերկրից ժամանած գործընկերները ևս օգնության են հասել․ Իսպանիայից ժամանել են 4 բժիշկ՝ վերակենդանացման մասնագետներ, պլաստիկ ու ռեկոնստրուկտիվ վիրբույժներ, իսկ Մեծ Բրիտանիայից՝ մեկ ռեկոնստրուկտիվ վիրբուժության մասնագետ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում