Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ
copy image url

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

Ներքին 1 տարի առաջ - 18:29 27-09-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: