ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են օգտվել բնակարանի վարձակալության ծրագրից
copy image url

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են օգտվել բնակարանի վարձակալության ծրագրից

Ներքին 1 տարի առաջ - 13:37 27-09-2023
Թեև Հայաստանի սահմանը հատել է 42 500 արցախցի, սակայն նրանցից միայն 22 800-ն է հաշվառվել, այսինքն Հակարի կամուրջը հատելուց հետո չեն գնացել Գորիսի կամ Վայքի կենտրոն, միանգամից գնում են իրենց կեցավայր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Իր հերթին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց. «Բոլոր այն մարդիկ, որոնք չեն հաշվառվել, կարևոր է, որ նրանք միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ կապ հաստատեն: Դա մեզ հնարվորություն կտա ամբողջական պատկերը հասկանալ և ծրագրեր ներկայացնել:

Այս պահին արդեն շրջանառության մեջ ունենք մի նախագիծ, որը հնարավորություն է տալու ԼՂ-ի մեր հայրենակիցներին օգտվելու բնակարանի վարձակալության և հյուրընկալության ծրագրից: Սա մենք նախատեսում ենք իրականացնել երեք մարզում՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում: Մենք մեր հայրենակիցներին տրամադրելու ենք նաև սննդի քարտեր՝ պարենային զամբյուղին համապատասխան գումարով: Հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, չենք բացառում, որ կդիտարկենք որոշակի կոմունալ ծախսերի փոխհատուցման հնարավորությունը»: