Շատ անհանգիստ էինք․ Ֆրանսիայում հայտնի խոհարարն ու մարմնամարզիկը շտապել են Գորիս՝ օգնելու արցախցիներին
copy image url

Շատ անհանգիստ էինք․ Ֆրանսիայում հայտնի խոհարարն ու մարմնամարզիկը շտապել են Գորիս՝ օգնելու արցախցիներին

Ներքին 1 տարի առաջ - 17:45 26-09-2023
Ֆրանսիայից Հայաստան են ժամանել Ֆրանսիայում հայտնի խոհարար Էրիկ Առուստամյանն ու ռեկորդակիր, մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, աշխարհի ձգման ռեկորդակիր Ոսկան Դանիելյանը՝ անձամբ օգնություն ցուցաբերելու Ադրբեջանի հերթական ռազմական գործողությունների հետանքով բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին։

«Իմ հայրենիք շուտ-շուտ եմ գալիս։
​​​​​​ Ֆիզիկապես Եվրոպայում եմ, բայց հոգով, սրտով Հայաստանում եմ։ Այս անգամ ՀՀ եկա ընկերոջս՝ Ոսկանի հետ, որովհետև շատ անհանգիստ էինք։ Ժողովրդի հետ էլ շատ շփվեցինք, ակնհայտ է, մարդիկ շփոթված են, չեն կողմնորոշվում ու դա հասկանալի է․ հոգնել են ամեն ինչից։ Երկուսով երեկ մեկնեցինք Գորիս, մեզ հետ տարանք սնունդ, քաղցրեղեն, որ այդ ճանապարհը տանջանքով անցած երեխաներին մի քիչ օգնենք։ Շարունակելու ենք աջակցել, որովհետև մեզ համար տարբերություն չկա, թե որտեղի հայ է, մեր արյունն է, մեր հողն է Արցախն էլ, Հայաստանն էլ։ Ես վստահ եմ, մեր հողերն անպայման կվերադարձնենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էրիկ Առուստամյանը։

Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Կոռնիձորի անցակետն այդ պահի դրությամբ 19․000 մարդ է հատել. «Նրանցից ավելի քան 2500-ը արդեն գտնվում են իրենց տեղակայման վայրերում, որոնք դիմել են կառավարությանը աջակցություն ստանալու համար»։

Ամենից շատ դիտված