Մենք պետք է ամեն օր պայքար մղենք, որպեսզի Երևանը չդառնա խրամատ․ Անդրանիկ Թևանյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:49 25-09-2023
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք։

Անդրանիկ Թևանյանն ասաց, որ մի քանի օրից Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ կմտնի։

«Արցախը դատարկվում է։ Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ դա մեծ ցավ է մեզ համար, բայց մեր անելիքը Երևանում է։ Մեր անելիքը մեկն է, և դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Սա միայն աթոռի խնդիր չէ, սա Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է։ Մեր անելիքը պետք է լինի այդ դատարկությանը հեռացնելը և տեղը իշխանություն ձևավորելը։ Մենք հենց այդ նպատակով պետք է առանց երկմտելու ամենօրյա ռեժիմով պայքարենք, որպեսզի Երևանը չդառնա խրամատ, որպեսզի Երևանը Շուշիի օրը չընկնի»,- հայտարարեց Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։