Կարմիր բերետավորները քիչ առաջ քաշքշելով բերման ենթարկեցին ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանին։
«Ասեք թող հետ բերեն։ Մայթով քայլում էր։ Դուք հակաօրինական գործողություն են անում։ Մի արեք, խնդրում եմ, մի արեք»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը։